Ամեն ինչ սկսվում է մեկ շերտից
Բարակ, գրեթե թափանցիկ։ Յուրաքանչյուրը գլանում և թխում ենք ձեռքով՝ մեկ առ մեկ։
Շերտ։ Կրեմ։ Եվ նորից շերտ
Յուրաքանչյուր շերտին կրեմը քսում ենք ձեռքով և ժամանակ տալիս, որ լավ ներծծվի։ Այս գործընթացը հնարավոր չէ արագացնել, և մենք չենք էլ փորձում։
9 շերտ։ Ոչ մեկով պակաս
Հենց ինը նրբագույն շերտերն են Միկադոն դարձնում թեթև, հյութալի ու բերանում հալվող։ Մեկով պակաս, և համն արդեն նույնը չէ։
Բելգիական շոկոլադ և բնական կարամել
Ընտրյալ ընկույզներ, թարմ սերուցք, ոչ մի փոխարինող կամ էժան նմանակ։ Ահա այսպիսին է պրեմիում Միկադոն կտրվածքում։
Հինգ համ։ Գտեք ձերը
Դասական, սպիտակ շոկոլադ, կարամել, Nutella և պիստակ՝ յուրաքանչյուրը հասցված կատարելության։