Դասական Միկադո

Հարուստ շոկոլադային համ՝ կոնյակի նուրբ շեշտադրումով։

1 800 ֏ Կտոր (9 շերտ)
Ընտրեք ձևաչափը
  • Թարմ տորթեր ամեն օր · կարելի է պատվիրել այսօրվա համար
  • 9 շերտ՝ հավաքված ձեռքով, փոքր չափսում՝ 7
  • Տորթեր · 28 սմ (12-14 կտոր) և 22 սմ (10-12 կտոր)
  • Առաքում ամբողջ Երևանում

Նկարագրություն

9 բարակ և նուրբ խմորի շերտ՝ համադրված եփած խտացրած կաթով, Valio կարագով, կակաոյով և սև շոկոլադով պատրաստված հարուստ կրեմով՝ լրացված կոնյակի նուրբ համային երանգով։ Խմորեղենը պատված է բելգիական շոկոլադի նուրբ քերուկով։

Նրբաճաշակ ձևավորմամբ Դասական Միկադոն առանձնանում է իր հարուստ շոկոլադային համով և կոնյակի նուրբ շեշտադրումով՝ գեղեցիկ լրացնելով ցանկացած առիթի սեղանը և հաղորդելով նրան առանձնահատուկ տրամադրություն։

Այս համից է սկսվում Moccado-ի պատմությունը:

Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաղադրիչի բնականությունն ու որակը։ Մեր խմորեղենները պատրաստվում են բնական մթերքներից՝ առանց հավելումների և սննդային ներկերի՝ պահպանելով բաղադրիչների բնական համն ու գույնը։

Բաղադրիչներ և ալերգեններ

Պարունակում է ցորենի ալյուր, ձու և կաթնամթերք։ Ալերգիայի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ մինչև պատվիրելը։ +374 55 90 23 90