Նուտելլա Միկադո
Հարուստ շոկոլադապնդուկային համ՝ բոված պնդուկի նուրբ շեշտադրումով։
- Թարմ տորթեր ամեն օր · կարելի է պատվիրել այսօրվա համար
- 9 շերտ՝ հավաքված ձեռքով, փոքր չափսում՝ 7
- Տորթեր · 28 սմ (12-14 կտոր) և 22 սմ (10-12 կտոր)
- Առաքում ամբողջ Երևանում
Նկարագրություն
9 բարակ և նուրբ խմորի շերտ՝ համադրված եփած խտացրած կաթով, Valio կարագով, Nutella-ով և բոված պնդուկով պատրաստված հարուստ շոկոլադապնդուկային կրեմով։ Պնդուկի հաճելի բույրն ու շոկոլադի հարուստ համը ստեղծում են յուրահատուկ և ներդաշնակ համադրություն։ Խմորեղենը պատված է շոկոլադի և պնդուկի նուրբ փշրանքներով։
Նրբաճաշակ ձևավորմամբ Նուտելլա Միկադոն առանձնանում է իր հարուստ շոկոլադապնդուկային համով և բոված պնդուկի նուրբ բույրով՝ գեղեցիկ լրացնելով ցանկացած առիթի սեղանը և հաղորդելով նրան ջերմ ու տոնական տրամադրություն։
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաղադրիչի բնականությունն ու որակը։ Մեր խմորեղենները պատրաստվում են առանց սննդային ներկերի՝ պահպանելով բաղադրիչների բնական համն ու գույնը։
Բաղադրիչներ և ալերգեններ
Պարունակում է ցորենի ալյուր, ձու և կաթնամթերք։ Այս համը պարունակում է նաև ընկույզ։ Ալերգիայի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ մինչև պատվիրելը։ +374 55 90 23 90